Քառօրյա պատերազմի մասնակից երեք տասնյակից ավելի ուսանողների վարձերը զեղչելու խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում

Nov 04, 2017 Comments Off on Քառօրյա պատերազմի մասնակից երեք տասնյակից ավելի ուսանողների վարձերը զեղչելու խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում

«Ժամանակ» թերթը գրում է. «Քառօրյա պատերազմի մասնակից երեք տասնյակից ավելի ուսանողների ուս­ման վարձերը զեղչելու խնդիրը այդպես էլ լուծում չի ստանում: Խնդիրն առկա է հատկապես ԵՊՀ-ում:

Երեկ ուսանողները փորձել են հանդիպելԵՊՀ ռեկտորի հետ, սակայն նրանց թույլ չեն տվել: Ուսանողները «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեցին, որ զեղչ չի արվում, քանի որ զինգրքույկում նշված չէ, որ Ապրիլյան պատերազմի մասնակից են, և երկրորդ՝ պատճառաբանում են նաև ուսման առաջադիմության հետ կապված հարցերը՝ անգամ մարտական հերթապահության համար նախատեսված 30 տոկոս զեղչը չկիրառելով: Տղաները դիմում են նախագահին ու վարչապետին, որ իրենց խնդիրները լու­ծում ստանան. «Խրամատում գովում էին, խրամատից դուրս՝ անտեսում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: