Արտաշատ-Երևան ճանապարհը պատուհաս է դարձել ժողովրդի համար. Ալիկ Սարգսյան

Nov 03, 2017 1 Comment

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ-ում ներկայացրեց 2018-ի բյուջեի նախագծով իրենց ոլորտին հատկացումները: 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը քննարկմանը նշեց, որ Արտաշատ-Երևան բետոնապատ մայրուղու վրա երկար տարիներ է, ինչ բազմաթիվ մարդիկ են մահանում ու հայտարարեց, որ այդ վթարների մեջ ոստիկանությունը մեղավոր չէ:

«Արտաշատ-Երևան ճանապարհը պատուհաս է դարձել ժողովրդի համար: Մարդկային այս կյանքերի պատասխանատուն մեկ այլ մարմին է, որին, կարծում եմ, պետք է մեջտեղ բերել, թող պատասխան տա: Ոստիկանությունը ճանապարհային երթևեկության ճիշտ կազմակերպման համար, ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու և այլ, և այլ շատ գործառույթներ է իրականացնում: Բայց արդյոք ոստիկանությունն է մեղավոր, երբ պատեհ, անպատեհ գիշերը փակում են ճանապարհը ու ուղղություններ փոխում, ու վարորդներն էլ հայտնվում են անսպասելի վիճակում: Ժողովուրդը չի կարողանում քաջ ընկալել՝ ում մեղքով է: Հենց վթար են տեսնում, ասում են՝ թիվը գրանցեք, ոստիկանության մեղքով է: Ոստիկանությունը հեչ կապ չունի այս ամենի հետ: Այլ կառույցներ կան, որոնք այս քննադատությունից դուրս են մնացել», – ասաց ոստիկանապետը:

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Արտաշատ-Երևան ճանապարհը պատուհաս է դարձել ժողովրդի համար. Ալիկ Սարգսյան” հրապարակմանը

  1. Տիգրան says:

    Այս տարի վթարները հիմնականում պատահում են մայրուղու երկու կողմի գազալիցքավորման կայանների մոտակայքում, որոնց տերերը զոռբաներ են և միտումնավոր կերպով քանդում են իրենց կայանի դիմացի արգելապատնեշները` guardrail, որպեսզի իրենց հաճախորդները շրջադարձ կատարեն, որոնք և վթարի պատճառ են դառնում: