Մոսկվայում այրվում է Պուշկինի թանգարանը

Nov 03, 2017 Comments Off on Մոսկվայում այրվում է Պուշկինի թանգարանը

Մոսկվայի կենտրոնում այրվում է Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանի անձնական հավաքածուների թանգարանի տանիքը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում:

«Վոլխոնկա փողոցի թիվ 10 շենքում, որտեղ գտնվում է Ա.Ս.Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանի անձնական հավաքածուների բաժինը, բռնկել է տանիքը: Թանձր սեւ ծուխ է բարձրանում»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ՌԴ ԱԻՆ-ի 15 հաշվարկ: Շենքից հաջողվել է տարհանել 30 մարդու: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: