Սեյրան Օհանյանն ամենաուրախ մարդկանցից մեկն է լինելու. Դավիթ Տոնոյան

Nov 03, 2017 Comments Off on Սեյրան Օհանյանն ամենաուրախ մարդկանցից մեկն է լինելու. Դավիթ Տոնոյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արտակարգ իրավիճակների նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը հարցին, թե պաշտպանության ոլորտի նոր օրենսդրությունը լուծո՞ւմ է արդարության հարցը, ասաց, որ պաշտոնյաների տղաները, եթե առողջ լինեն, կգնան առաջնագիծ:

Ըստ նրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը բանակում մարդաքանակ ապահովելուն է միտված, և որ օրինագիծը լուծում է ոչ միայն արդարության հարցը, այլ նաև ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով և ժամկետային զինվորական ծառայության պահպանման պայմաններում սա որոշակի կարգավորումներ է նախատեսում:

Հարցին՝ ինչո՞ւ Սեյրան Օհանյանի օրոք չընդունվեց նման օրենսդրություն, Տոնոյանը պատասխանեց, թե սա գործընթաց է, որը մեկ նախարարը փոխանցում է մյուս նախարարին: «Այս մասին քննարկումներ նախկինում անցկացվել են: Ես կասեմ, որ Սեյրան Օհանյանը երևի ամենաուրախ մարդկանցից մեկն է լինելու, որ նման օրենսդրություն ընդունվի»,- շեշտեց Դավիթ Տոնոյանը:

ԱԻ նախարարը, անդրադառնալով հարցին, փորձե՞լ են վերլուծել պատճառները, թե ինչու են մարդիկ խուսափում պարտադիր զինվորական ծառայությունից, Դավիթ Տոնոյանն ասաց, որ չի բացառում, որ գուցե խնդիրներ կան, գուցե անարդարության մթնոլորտն է պատճառը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: