Վաճառքի մեկնարկից առաջ գողացել են 313 «iPhone X»

Nov 03, 2017 Comments Off on Վաճառքի մեկնարկից առաջ գողացել են 313 «iPhone X»

Երեք տղամարդիկ 313 «iPhone X» են գողացել են «Apple Store»-ի դիմացից: Դա տեղի է ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկոս քաղաքում սմարթֆոնի վաճառքի մեկնարկից երկու օր առաջ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Դեպքի ականատեսն է եղել դռնապանը, ով նկատել է, թե ինչպես են տղամարդիկ «iPhone»-ներով տուփերը տեղափոխում իրենց ավտոմեքենան:

Գողացված հեռախոսների ընդհանուր գինը 370 000 դոլար է կազմում:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: