Թրամփի խնդրանքը Մակրոնին.հեռախոսազրույց կազմակերպել Ռոհանիի հետ

Nov 03, 2017 Comments Off on Թրամփի խնդրանքը Մակրոնին.հեռախոսազրույց կազմակերպել Ռոհանիի հետ

Washington Post-ը` իր աղբյուրներին հղումով գրել է,որ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին  խնդրել է հեռախոսազրույց կազմակերպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, սակայն նա մերժել է:

Երկխոսություն կազմակերպելու փորձերը նախաձեռնվել են սեպտեմբերի 19-ին, երբ բոլոր երեք ղեկավարները գտնվել են Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում: Նման խնդրանքով Մակրոնին դիմել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Իրանի ներկայացուցիչները նույն օրը պատասխանել են ֆրանսիական պատվիրակությանը, որ չեն հավատում առաջարկի լրջությանը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: