Հայաստանը ռուսական գազը ստանում է ներռուսական գներով՝ սրանից ցածր էլ ո՞ւր. փորձագետ

Nov 03, 2017 Comments Off on Հայաստանը ռուսական գազը ստանում է ներռուսական գներով՝ սրանից ցածր էլ ո՞ւր. փորձագետ

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովի հետ հարցազրույցն, որն արվել է Եվրասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված «Եվրասիական ինտեգրացիա» 12-րդ միջազգային համաժողովի շրջանակներում:

– Պարո՛ն Վինոկուրով, «ԵԱՏՄ-ին պետք է պաշտպանել» խորագրով Ձեր հոդվածում Դուք խոսում եք ոչ սակագնային խոչընդոտները հաղթահարելու անհրաժշտության մասին և նշում եք, որ դրանից ամենաշատը շահում է Բելառուսը: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այդ խոչընդոտները հաղթահարելու համար և ի՞նչ կտա դա Հայաստանին:

– Ոչ սակագնային խոչընդոտների վերացումը բարդ, բայց բացարձակապես անհրաժեշտ խնդիր է: 2011 թվականից մեր երկրների միջև գործնականում չկան սակագների խոչընդոտներ, այսինքն `մաքսային սահմաններ չկան: Բայց սա միայն առաջին քայլն է, երկրորդ քայլն՝ ոչ սակագնային խոչընդոտներն են: Դրանք մոտ 300 են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ այս տարվա ապրիլին լույս տեսած Սպիտակ գրքում առանձնացվում է շուրջ 60 ոչ սակագնային խոչընդոտներ, որոնց շուրջ երկրները կոնսենսուս են ձեռք բերել: Դրանք կա՛մ չեղարկվել են, կա՛մ էլ պետք է չեղարկվեն: Սակայն սա սառցաբեկորի միայն վերևի մասն է, ներքևում այն խոչընդոտներն են, որոնց շուրջ երկրները դեռ համաձայնության չեն եկել: Արտահանողները և ներդրողները բախվում են այս խոչընդոտների հետ և դրանք իջեցնում են ԵԱՏՄ ընդհանուր տնտեսական արդյունավետությունը: Դրանց դեմ պետք է պայքարել: Դա մշտական աշխատանք է, այլ ոչ թե խնդիր, որը կարելի է միագամից լուծել: Դա մշտական պայքար է՝ խորհրդատվական խմբերը, հանձնաժողովները, աշխատանքային միջգերատեսչական խմբերը բացահայտում և վերացնում են այդ խոչընդոտները:

Ինչո՞ւ ենք կարծում, որ ամենաշատը Բելառուսն է շահում: Այն պատճառով, որ Բելառուսն իր արտահանման կեսից ավելին ուղարկում է եվրասիական շուկա՝ հիմնականում Ռուսաստան:

Մեր հաշվարկներով ոչ սակագնային խոչընդոտները կիսով չափ կրճատելու դեպքում ՀՆԱ-ն կարելի է բարձրացնել 3 տոկոսով, իսկ բնակչության բարեկեցությունը՝ 7 տոկոսով: Այդ խոչընդոտները 100 տոկոսով կրճատելու տարբերակը կարող ենք չդիտարկել, դա անհնար է:

Հայաստանն անկասկած ևս շահում է դրանից: Հայաստանը շահում է գյուղատնտեսական արտադրանքի իր հոսքերով, ինչը հիմա բավականին բարձր է: Սակագների չեղարկումը կարող է հեռանկարային լինել գյուղատնտեսական արտադրանքի համար: Սակայն Հայաստանի դեպքում խանգարող մեկ այլ խնդիր կա՝ տրանսպորտային անհասանելիությունը: Իր նշանակությամբ այն ավելի շատ է արդյունավետություն «ուտում», քան՝ ոչ սակագնային խոչընդոտները:

 – Դուք հիշատակեցիք ճանապարհները: Երևանում միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ համաձայնեցվել է «Ճանապարհային քարտեզ» տրանսպորտային քաղաքականությունը համակարգելու համար: Դրանում նաև նշվում է երկաթուղային հաղորդակցություն հաստատելու մասին: Ի՞նչ կշահի դրանից Հայաստանը, ինչպե՞ս ճանապարհային քարտեզը կարող է նպաստել աբխազական երկաթուղու բացմանը:

– Մեր երկարաժամկետ տեսլականն այն է, որ Հայաստանը տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող երկրից դառնա տարանցիկ երկիր: Իսկ այդ նրբերշիկն երկու ծայր ունի՝ մեկը Իրանն է, և այդ ուղղությամբ այսօր շատ բան է արվում՝ կառուցվում է «Հյուսիս-հարավ» մայրուղին, որը ֆինանսավորվում է այդ թվում ԵԱԶԲ Կայունացման և զարգացման հիմնադրամի կողմից, խոսակցություններ կան երկաթուղի կառուցելու մասին: Սակայն գլխավոր խնդիրն Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է: Սա քաղաքական լուրջ հարց է: Այս «Գորդյան հանգույցը» պետք է կտրվի, և առանց դրա որակական փոփոխությունների հնարավոր չէ հասնել:

 – Այսօրվա օրակարգի հիմնական հարցերից է միասնական էներգետիկ շուկայի ձևավորումը: Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ նավթային շուկայի մասով ամեն ինչ համաձայնեցված է, գազային շուկայի մասով մնացել է մեկ հարց: Ո՞րն է այդ հարցը: Միասնական շուկայի ձևավորումն ինչպե՞ս կանդրադառնա գների վրա:

– Երբ խոսում ենք միասնական էներգետիկ շուկայի մասին, իրականում ենթադրում ենք երեք առանձին շուկաներ՝ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի շուկաներ: Էլեկտրաէներգիայի շուկան ընդհանուր առմամբ համաձայնեցված է և պետք է ուժի մեջ մտնի 2019 թվականին, դրա շուրջ բանակցություններ են ընթանում, համաձայնեցվում է պայմանագրերի փաթեթը: Նավթի շուկան և գազի շուկան երկու միանգամայն տարբեր շուկաներ են, որոնք միանգամայն տարբեր կերպ են կարգավորովում: Սակայն երկուսում էլ հիմնական հարցն, ըստ էության, նույնն է՝ գազին և նավթին ոչ խտրական հասանելիությունը:

– Իսկ միասնական շուկայի ստեղծումն ազդեցություն կունենա՞ գների վրա:

– Երբեք չպետք է ենթադրել, որ ինտեգրումը պանետա է, դա կլինիկական քաղաքականության գործիքներից միայն մեկն է՝ և, իմ կարծիքով, ոչ ամենակարևորը: Բովանդակության 90 տոկոսը պետության ազգային քաղաքականությունն է՝ այն ինչ նրանք անում են երկրի ներսում, և միայն 10 տոկոսն է նրանց միջազգային համագործակցությունը՝ այդ թվում նաև ԵԱՏՄ շրջանակներում: Նավթի և գազի գինը կնվազի, եթե շուկան ամբողջությամբ իրագործվի, բայց միայն տասնորդական տոկոսով: Գներն արդեն իսկ ցածր են: Օրինակ՝ Հայաստանը գազ է ստանում ներռուսական գներով՝ սրանից ցածր էլ ո՞ւր:

 

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: