Մանրամասներ Կոտայքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունից. իրավապահներին հայտնի է, թե ով է մարդասպանը

Nov 03, 2017 Comments Off on Մանրամասներ Կոտայքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունից. իրավապահներին հայտնի է, թե ով է մարդասպանը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել, հայտնաբերվել են 1.5 ամիս որպես անհետ կորած որոնվող Հրազդանի 2 բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի և 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված: «ՀԺ»-ի տեղեկություններով՝ Վարդուհի Սիմոնյանն ու Սամվել Ալիխանյանը ծանոթներ են եղել. նրանք սպանվել են ֆինանսական խնդիրների պատճառով։

«Մեր տեղեկություններով՝ կինը տոկոսով գումար է տվել, հանցագործը, ըստ նախնական վարկածի, նրանցից գումար է պահանջել, բայց մերժում  ստացել։ Բացառված չէ, որ այդ պատճառով էլ սպանությունը տեղի է ունեցել։ «ՀԺ»-ի տեղեկություններով՝ իրավապահներին հայտնի է, թե ով է մարդասպանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: