Թրամփը «կարևոր» հանդիպում է ակնկալում

Nov 03, 2017 Comments Off on Թրամփը «կարևոր» հանդիպում է ակնկալում

Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, հավանաբար, Վիետնամում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Դա շատ կարեւոր ուղեւորություն է: Մենք կարող ենք հանդիպում ունենալ Պուտինի հետ… դա շատ կարեւոր է: Նրանք կարող են մեզ օգնել Հյուսիսային Կորեայի, Սիրիայի հարցում: Մեզ հարկավոր է խոսել Ուկրաինայի մասին»,- ասել է Թրամփը :

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: