Տեղեկացված են եղել այցի մասին

Nov 03, 2017 Comments Off on Տեղեկացված են եղել այցի մասին

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը օրերս անակնկալ այցով եղել է Արմավիր ՔԿՀ-ում։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երբ նա իջել է ճաշարան` տեսնելու, թե ինչով են սնվում կալանավորները, «թարսի պես» ո’ր կաթսայի կափարիչը բարձրացրել է, նորմալ ուտելիք է հայտնաբերել։
Հիասթափված Փաշինյանը հարցրել է, թե բանտարկյալների սնունդը ամեն օ՞ր է այդպես լավ, նրան անկեղծորեն պատասխանել են, որ տեղեկացված են եղել իր այցի մասին։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել հանկարծակիի բերել բանտապետին»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: