Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Հրազդանի 2 բնակիչների սպանության դեպքից

Nov 02, 2017 Comments Off on Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Հրազդանի 2 բնակիչների սպանության դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ որպես անհայտ կորած որոնվող Հրազդան քաղաքի երկու բնակիչները՝ Վարդուհի Սիմոնյանը և Սամվել Ալիխանյանը, դարձել են սպանության զոհ և փաստական տվյալներ ձեռք բերվել՝ դիակների գտնվելու վայրի մասին, որտեղ էլ այսօր դիակները հայտնաբերվել են։

2017թ. սեպտեմբերի 20-ին հարազատներից հաղորդում է ստացվել, որ 2017թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հրազդանի բնակիչուհի Վարդուհի Սիմոնյանը դուրս է եկել իրենց տանից և նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունեն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրա հեռախոսը սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, հայտնաբերվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 20.5 կմ հատվածում` օտարերկրյա քաղաքացու կողմից։ 2017թ. սեպտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։

Օրեր անց՝ հոկտեմբերի 6-ին, հաղորդում է ստացվել Հրազդանի մեկ այլ բնակչի՝ Սամվել Ալիխանյանի անհետ կորելու վերաբերյալ։ Հարուցվել է քրեական գործ, և նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհետ կորած համարվող Հրազդանի երկու բնակիչները ճանաչում են միմյանց, և վերջին անգամ նրանց տեսել են միասին։

Հարուցված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և իրականացվել մեծածավալ քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ՝ նրանց կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի բնակչիները դարձել են սպանության զոհ, պարզվել է դեպքի վայրը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ դիակների գտնվելու վայրի մասին։

Նախնական քննության տվյալներով՝ նրանք սպանվել են Հրազդան քաղաքում՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի առանձնատանը, որից հետո դիակները տեղափոխել են և թաքցվել Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում, որտեղ էլ այսօր հայտնաբերվել է նրանց մարմինները։ Նշանակվել են դատաբժշկական փոձաքննություններ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հրազդանի երկու բնակիչների սպանությանն առնչություն ունեցած անձանց գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական։

Նախաքննությունն շարունակվում է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: