Լապշինի նոր գրառումը

Nov 02, 2017 Comments Off on Լապշինի նոր գրառումը

Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է արել իր բլոգում: Նա հայտնել է, որ Քաբուլ Հուսեյնով անունով քաղաքագետը Meydan.tv-ում հրապարակված հոդվածում մեղադրել է իրեն ռուսական հետախուզության գործակալ լինելու մեջ:

«Զարգացնելով իր միտքը` նա նշել է, որ Ռուսաստանն ինձ գործի է դրել նաև Ուկրաինայի պահով: Զարմանալի է՝ ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու «հիմարությունների» մասին ադրբեջանական մամուլում շատ է գրվել, սակայն Ուկրաինայի մասին տեղեկությունը նոր բան է»,- գրել է բլոգերը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: