Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը

Nov 02, 2017 Comments Off on Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը քննարկել են Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման անցկացման հարցը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է ria.ru-ն:
«Ես խոսել եմ ՌԴ արտգործնախարարի հետ: Առաջարկ կա նոյեմբերի 16-ին Մոսկվայում հանդիպում անցկացնել եռակողմ ֆորմատով: Մենք համաձայնել ենք նման հանդիպում անցկացնել», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: