Աբրահամ Խաշմանյանը որակազրկվեց 10 խաղով

Nov 01, 2017 Comments Off on Աբրահամ Խաշմանյանը որակազրկվեց 10 խաղով

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կողմից որակազրկվել է 10 խաղով՝ ֆուտբոլի բարձրագույն խմբի «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղի ժամանակ անվայել պահվածքի (3-րդ դեպք) համար:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն իր մարզչի արարքի համար տուգանվել է 200 հազար դրամով: Իսկ ահա Աբրահամ Խաշմանյանին բռունցքով հարվածած «Շիրակ» թիմի ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանը որակազրկել է 5 խաղով, իսկ ակումբը տուգանվել 150 հազար դրամով:

«Շիրակ» մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար, հաջորդ հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի, իսկ «Շիրակ» ակումբը կվճարի ևս 150 հազար դրամ տուգանք:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպման ավարտից հետո տհաճ միջադեպ էր տեղի ունեցել գյումրեցի երկրպագուների եւ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի միջև, որի ընթացքում էլ «Շիրակի» ադմինիստրատորը հարվածել էր հյուրերի Խաշմանյանին:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: