Պուչդեմոնը մտադիր չէ ներկայանալ Իսպանիայի դատարան

Nov 01, 2017 Comments Off on Պուչդեմոնը մտադիր չէ ներկայանալ Իսպանիայի դատարան

Կատալոնիայի ղեկավարի պարտականությունների կատարումից հեռացված Կառլես Պուչդեմոնը նոյեմբերի 2-ին չի ներկայանա Իսպանիայի ազգային դատական կոլեգիա՝ ցուցմունքներ տալու: Այդ մասին հայտարարել է նախկին ղեկավարի բելգիացի փաստաբան Պոլ Բեկարը։

«Ո՛չ, Պուչդեմոնը չի գա դատարան, որովհետեւ նախընտրում է հետեւել իրադարձություններին եւ սպասել»,-ընդգծել է իրավաբանը: «Մենք որոշել ենք ապաստան տրամադրելու խնդրագիր չներկայացնել, իսկ դատարանի առջեւ վիճարկել արտահանձնման բոլոր պահանջները»,-բացատրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: