Հայաստանը կարող է մրցակցել ՌԴ տոմատների հայտնի ներկրողների հետ. Սերժ Սարգսյան

Nov 01, 2017 Comments Off on Հայաստանը կարող է մրցակցել ՌԴ տոմատների հայտնի ներկրողների հետ. Սերժ Սարգսյան

Հայաստանը մտադիր է ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի արտահանումները Ռուսաստան, հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը РИА Новости-ին տված հարցազրույցում:

«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի կարգավիճակում մենք առաջին հերթին հետապնդում ենք այս նպատակները: Անցյալ տարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները դեպի Ռուսաստան աճել են 40 տոկոսով: Այս տարի ցուցանիշները փոքրի ինչ նվազել են, սակայն կազմում են ավելի քան 35 տոկոս: Հայաստանում լավ տեմպերով զարգացնում ենք նաեւ ջերմոցային տնտեսությունները: Գյուղատնտեսական արտադրանքի տեսանկյունից Հայաստանը ՌԴ կարող է արտահանել բանջարեղեն, մրգեր, դրանցից պատրաստված պահածոներ ու պանիր: Հայաստանը կարող է մրցակցել ՌԴ տոմատների հայտնի ներկրողների հետ: Երբ ոմանց համար խնդիրներ են առաջանում, մյուսների համար դրանք կարող են հնարավորություններ ստեղծել: Հենց դա էլ մենք օգտագործեցինք անցյալ տարի: Շուկան այնքան մեծ է, որ խաղացողների թվի ավելացումը ոչ մեկին չի խանգարի եւ միայն օգուտ կտա», – ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: