Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մշակումը կապ չունի ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցության հետ

Nov 01, 2017 Comments Off on Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մշակումը կապ չունի ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցության հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մշակումը կապ չունի երկրի ԵԱՏՄ-ին անդամակցության հետ: Նման հայտարարություն նա արել է «Российская газета»-ին տված հարցազրույցում:

Ինչպես ասել է՝ դա կապված չէ անդամակցության հետ, որովհետեւ Հայաստանում ռուսերենին միշտ էլ լավ են վերաբերվել եւ այն միշտ էլ լայն տարածում է ունեցել: Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսությունները կապված են հազար թելերով:

Նախագահը հիշեցրել է նաև, որ Հայաստանում ռուսերենի ուսուցումը սկսվում է երկրորդ դասարանից:

«Ունենք դասարաններ, որոնցում ուսումնական ողջ գործընթացը կատարվում է ռուսերենով: Այսօր ձեռնարկվում են անհրաժեշտ քայլերը, որպեսզի նոր սերնդի դեպքում եւս պահպանվեն ռուսերենի ուսուցման ու տարածման ավանդույթները: Մեր երկրում իրականցվում են հանրակրթական ծրագրերի ու ուսուցման մեթոդների արդիականացման միջոցառումներ: Հատուկ ուշադրություն է դարձվում, որ աշակերտները լիարժեք տիրապետեն ոչ միայն մայրենի լեզվին, այլեւ՝ եւս 2-3 օտար լեզվի, այդ թվում` ռուսերենի: Այնպես որ, նման հայեցակարգեր են մշակվել ոչ միայն ռուսերենի, այլեւ՝ այլ օտար լեզուների ուսուցման համար», – ասել է նա՝ հավելելով, որ գլխավոր շեշտը պետք է դնել ռուսերենի դասավանդման որակի վրա:

Նա հայտնել է նաեւ, որ այս հայեցակարգի ընդունմանը ոչինչ չի խանգարի:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: