Երևանը 100 մլն դոլարի ռազմական համաձայնագիր է ստորագրել Մոսկվայի հետ. ԶԼՄ-ներ

Nov 01, 2017 Comments Off on Երևանը 100 մլն դոլարի ռազմական համաձայնագիր է ստորագրել Մոսկվայի հետ. ԶԼՄ-ներ

Մոսկվան գործող պայմանագրի շրջանակում մոտ ժամանակներս Երևան կմատակարարի զենքի նոր խմբաքանակ: Այս մասին Ria.ru-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ 100 միլիոն դոլարի` արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի միջպետական բոլոր մակարդակներում հաստատվելուց հետո: 

«Մինչև այս տարվա վերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը: Այս օրերին մենք սպասում ենք նոր մատակարարումներ, և մինչև տարեվերջ մենք կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը:

2015-ի հունիսին ուսական արտադրության ռազմական արտադրանք ձեռք բերելու համար Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագիր է ստորագրվել:

Մենք Երևանում արդեն ստորագրել ենք նոր պայմանագիր, այն պետք է անցնի բոլոր ռուսական և հայկական ատյանները, այնուհետև՝ վավերացման ընթացակարգը, իսկ արդեն դրանից հետո մենք կսկսենք ռուսական կողմի համապատասխան արտադրողների հետ այդ ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները: Ցավոք, դա այդքան արագ չի ստացվի»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: