Ավակովը որդու ձերբակալության մասին

Nov 01, 2017 Comments Off on Ավակովը որդու ձերբակալության մասին

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը մեկնաբանել է իր որդուն ձերբակալելու դեպքը: Նշենք, որ նրա որդին մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Ավակովն իր հայտարարությունը հրապարակել է ֆեյսբուքյան էջում: Այս մասին գրում է «Звезда» հեռուստաընկերությունը:

«Ո՛չ իմ որդին, ո՛չ ընկերությունները, որոնցում նա հիմնադիր է, չունեն և չեն ունեցել ոչ մի կոպեկ գումար Ուկրաինայի բյուջեից: Եվ Ալեքսանդր Ավակովը կանցնի գործընթացի միջով և կապացուցի դա դատարանում»,- գրել է Ավակովը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: