Գարշահոտ բերանը բուժվում է, գարշահոտ հոգին՝ երբե՛ք. Ռուզաննա Խաչատրյանը շարունակում է «գրոհը»

Nov 01, 2017 Comments Off on Գարշահոտ բերանը բուժվում է, գարշահոտ հոգին՝ երբե՛ք. Ռուզաննա Խաչատրյանը շարունակում է «գրոհը»

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջի միջոցով շարունակում է «հեռահար հարվածներ» հասցնել Պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանին, թեև գրառումներում Խաչատրյանը Սարգսյանի անունը չի նշում, միայն ակնարկում է նրա մասին: Այսպիսով ներկայացնում ենք տիկնոջ ամենաթարմ գրառումը.

«ԱՍՈՒՅԹՆԵՐ

իր գրասենյակի մատույցները անառիկ պահած և գրիչի սխալ օգտագործումից, թանաքի հետադարձ հարվածից գանգուղեղային ծանր վնասվածք ստացած պաշտոնյային

  • …Լինում են խրամատային ճշմարտություններ, և «կաբինետային կլյաուզաներ»…
  • …Զորավարը զորահանդես է բեմադրում, գրասենյակային գործիչը՝ մի դերասանի «թատրոն»…
  • …Գրասենյակում ծառայածի համար հայրենիքի սահմանը իր գրասենյակի դուռն է…
  • …Խրամատ պահողը ծանր վնասվածքից ապաքինվեց, «կաբինետչիկը» ֆեյսբուքյան գրառումից վախճանվեց…
  • …Պատերազմի խրամատով անցած սպան չի’ դավաճանի իր ժողովրդին և Հայրենիքը…

Հ.Գ.

Իմ նախկին հիվանդին (այժմյան պաշտոնյա).

  • — Գարշահոտ բերանը բուժվում է, գարշահոտ հոգին՝ ԵՐԲԵ’Ք…»,- գրել է Ռուզաննա Խաչատրյանը:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: