Գնդակահարության ցուցակներ՝Ջիգարխանյանի թատրոնում

Nov 02, 2017 Comments Off on Գնդակահարության ցուցակներ՝Ջիգարխանյանի թատրոնում

Արմեն Ջիգարխանի կողմից ղեկավարվող թատրոնի աշխատողներին  Գործարար Արթուր Սողոմոնյանը շարունակում է ահաբեկել  :

Թատրոնի խոսնակ  և գրական մասի վարիչ  Նատալյա Կորնեևան սկսել է սպառնալիքներ ստանալ ազգությամբ հայ անձանց կողմից այն բանից հետո, երբ Անդրեյ Մալախովի հաղորդաշարի` Արմեն Ջիգարխանյանի թատրոնի հետ կապված սկանդալը լուսաբանող հաղորդման ժամանակ հեռախոսակապով կարծիք էր հայտնել եթերում:

Իսկ երբ Կորնեևան Քննչական կոմիտե դիմում էր ներկայացրել հայկական խմբավորման կողմից թատրոնի զավթելու մասին հոկտեմբերի 26-ին, սպառնալիքները կրկնվել էին:  Կորնեևային զանգել է մի մարդ, ով չի ներկայացել և պահանջել է, որ նա ներկայանա հարցաքննության՝ ասելով այն հասցեն, որտեղ գտնվում է Հարավ-Արևմտյան շրջանի քննչական բաժինը: Հարցաքննության համար որպես օր և ժամ այդ չներկայացած մարդու կողմից ասվել է հոկտեմբերի 29-ը առավոտյան ժամը 11-ը:   Կորնեևան ասել է, որ ինքը չի վստահել զանգահարողին և հրաժարվել է ներկայանալ, ինչին հեռախոսով զանգահարած և իրազեկած անձը սպառնացել է, որ հակառակ դեպքում՝ նրան բերման կենթարկեն: Կորնեևան ասել է, որ իր դիմումը դեռ գտնվում է Մոսկվա քաղաքի քննչական վարչությունում և Հարավարևմտյան շրջանի վարչություն դեռ չի ուղարկվել և ինքը կասկածում է, որ զանգից հետո իրեն ծանուցագիր բերած քննիչն ինչ-որ կոռուպցիոն կապ ունի թատրոնը զավթած Արթուր Սողոմոնյանի հետ:

Թատրոնի աշխատակցուհին նաև նշել է, որ իրադրությունը թատրոնում շարունակում է մնալ լարված: Ըստ Կորնեևայի, թատրոնում արդեն գնդակահարության ցուցակներ են նախապատրաստել: Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բացի, ով թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում՝ աշխատանքից հեռացվել են նաև թատրոնի իրավաբանն ու ֆինանսական մասի տնօրենը: Ամենի հետևում կանգնած է Ջիգարխանյանի նախկին կինը` Տատյանա Վլասովան, ով, ըստ թատրոնի աշխատակցուհու, նույնիսկ Միացյալ Նահանգներում ապրած շրջանում մնում էր որպես մոխրագույն կարդինալ թատրոնում»,կարծում է նա:

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: