Ավակովը`որդու ձերբակալության ու պետական միջոցների վատնման լուրերի մասին

Nov 01, 2017 Comments Off on Ավակովը`որդու ձերբակալության ու պետական միջոցների վատնման լուրերի մասին

«Ո՛չ որդիս, ո՛չ այն ընկերությունները, որոնց հիմնադիրն է նա, կապ չունեն և չեն ունեցել Ուկրաինայի պետական բյուջեի ոչ մի լումայի հետ: Ալեքսանդր Ավակովը կանցնի գործընթացն ու դա կապացուցի դատարանում»,- Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը մեկնաբանել է իր որդու` Ալեքսանդրի, պետական միջոցների վատնման կասկածանքով ձերբակալության մասին լուրը:

«  Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի բոլոր գորոծողությունները քաղաքականացված են և իրականացվում են իր վրա ճնշում գործադրելու նպատակով: Իմ դիրքորոշումը հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ անփոփոխ է. այն պետք է լինի արագ և ձեռնհաս: Իսկ անկախության և չներգրավվածության հավասարակշռությունը նորաստեղծ հակակոռուպցիոն մարմիններում պետք է վերականգնվի: Ես վստահ եմ՝ մենք կկարողանանք դա հավասարակշռել»,- հավելել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: