«Թազա հարսի գլխին պտի խնձորով խփես».«Ընտանեկան բռնության մասին» օրենքի քննարկման «բոցը»

Nov 01, 2017 Comments Off on «Թազա հարսի գլխին պտի խնձորով խփես».«Ընտանեկան բռնության մասին» օրենքի քննարկման «բոցը»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.«ՀՀԿ ֆրակցիայում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի քննարկման «բոցը» եղել է ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանի «խոստովանությունը»․ նա օրենքի համար դոշ տված Դավիթ Հարությունյանին ու Արփինե Հովհաննիսյանին հարցրել է․ «Մեր ազգի մեջ ադաթ կա․ հենց թազա հարսը մտնում ա փեսի տուն, իրա գլխին պտի խնձորով խփես, խնձորն էլ պտի կիսվի, կտոր-կտոր ըլնի, եթե` չէ, ուրեմն բեխեր հարս ա։ Ախպեր, ես էլ եմ ըտենց ամուսնացել, հիմա որ մերոնք էդ ադաթը շարունակեն, պետք է տանեն-դատե՞ն, դա ընտանեկան բռնությո՞ւն է»: Երբեմն խնձորով խփելիս հարսի ուշքը գնում է: Սույն էթնիկ-ազգագրական ավանդույթը լրիվ հունից հանել է Դավիթ Հարությունյանին։ «Կարո՞ղ ա էստեղ հոգեբույժի կարիք կա, էս ի՞նչ կերպ եք օրենքը մեկնաբանում»,- բացականչել է նա: «Հանգի՜ստ,- «խառնվել» է Վահրամ Բաղդասարյանը։- Էս ի՞նչ ձեւ եք խոսում պատգամավորի հետ»: Մյուս ուշագրավ ելույթն ունեցել է Հայկ Բաբուխանյանը: Երբ Աշոտյանը ճառել է, թե օրենքի ընդունումը բխում է ԵՄ հանձնարարականներից, դա մեզ պետք է վիզաների ռեժիմի դյուրացման, Եվրոպա մուտք ունենալու համար, Բաբուխանյանը հայտարարել է՝ ինձ պետք չէ վիզա, մեր ժողովրդին էլ»։

Առավել մանրամասն` «Հրապարակ»  այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: