Արցախյան հիմնախնդրին վերաբերող փաստաթուղթը վերաշարադրվել է. Ա. Աշոտյան

Oct 31, 2017 Comments Off on Արցախյան հիմնախնդրին վերաբերող փաստաթուղթը վերաշարադրվել է. Ա. Աշոտյան

Կիևում ընթացող ԵՎՐԱՆԵՍՏ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների արդյունքների մասին որոշակի տեղեկություններ է հայտնում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ Կիևից.

«Կարող եմ փաստել այս դրությամբ, որ 4 կոմիտեներում քննարկված և հաստատված զեկույցներում մաքսիմալ ներառվել են մեր պատվիրակության առաջարկությունները, իսկ մեր ազգային շահերին հակասողները՝ մերժվել կամ ընդհանրապես հանվել քվեարկությունից։ Այս զեկույցներին լիարժեք կանդրադառնանք վերջնական հաստատումից հետո։

Տեղեկացնում եմ նաև, որ մենք պատրաստել և շրջանառում ենք հրատապ բանաձև, որը վերաբերում է այսպես կոչված killer robots- ների խնդրին ՝ դրոններ, արհեստական ինտելեկտով այլ զինատեսակներ։ Այդ բանաձև այսօր ստացավ նաև Բյուրոյի հավանությունը և վաղը պետք է վերջնական քվեարկվի։

Ինչ վերաբերում է ԵՎՐԱՆԵՍՏ ֊ի եզրափակիչ բանաձևին, ապա այն նույնպես շատ թեժ քննարկումների արդյունքում այսօր Բյուրոյում ընդունվեց և վաղը պետք է քվեարկվի։ Ընդգծեմ, որ Արցախյան հիմնախնդրի վերաբերող մասը ամբողջությամբ վերաշարադրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումների և հիմնարար սկզբունքների համատեքստում։

Մեր պատվիրակությունը աշխատում է բոլոր ուղղություններով և միասնական»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: