Հանուն մեր նյարդերի – 111

Oct 31, 2017 Comments Off on Հանուն մեր նյարդերի – 111

Զինծառայության մասին օրենքի նոր նախագիծը մի բառի հարցում օգտակար եղավ (հիշեցի հայտնի ֆիլմի դրվագը. «Դու որ չգայիր, ես լողացողը չէիիի՜»):

Քննարկումների ժամանակ է անընդհատ հնչում է ՏԱՐԿԵՏՈՒՄ բառը, ուսանողները կարգախոս են որդեգրել՝ «ՏԱՐԿԵՏՈՒՄ լինելու է»:
Այսքանից հետո ի՞նչ ասես այն դասախոսին կամ պաշտոնավորին, որ դեռ տարեկետում է ասում (մտածում են՝ տարի բառից է): Չէ՜, որպես կանոն բանակում չծառայած, ՏԱՐԿԵՏՈՒՄից օգտված հարգելինե՛ր,

ՏԱՐԿԵՏՈՒՄ, միայն ՏԱՐԿԵՏՈՒՄ (տար ածանցն է, մի կետում ընդհատում են, մյուս կետում՝ վերականգնում. տարբե՜ր կետեր են):Վե՛րջ, էլ համը չհանեք:
Հանուն մեր նյարդերի և … հայոց բանակի, որի լեզուն հայերենն է: Անկախության մեծ նվաճումներից մեկը:

Դավիթ Գյուրջինյանի գրառումը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: