Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 2 Mercedes-ներն ու Ford Transit-ը

Oct 31, 2017 Comments Off on Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 2 Mercedes-ներն ու Ford Transit-ը

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ուեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26.5 -րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 18 OU 768 համարանիշի, Mercedes մակնիշի 27 ՕՕ 010 համարանիշի, Ford Transit մակնիշի 33 DL 708 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել է և, ըստ նախանական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների իքնությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: