Թուրքիայի ուժային կառույցները նոյեմբերի սկզբին կստանան մահապարտ ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը

Oct 31, 2017 Comments Off on Թուրքիայի ուժային կառույցները նոյեմբերի սկզբին կստանան մահապարտ ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը

Թուրքական «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերությունը (STM) նախատեսում է այս տարվա նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Թուրքիայի ուժային կառույցների սպառազինությանը հանձնել Alpagu («Ալփագու») եւ Kargu («Քարգու») մահապարտ ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ինչպես հայտնում է Ռազմինֆոն, մահապարտ անօդաչու թռչող սարքերը համալրված են լինելու տեղական արտադրության սարքավորումներով եւ զինամթերքով, որը «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերությանը մատակարարել է թուրքական MKEK ընկերությունը: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը դեռեւս հոկտեմբերի 22-ին հայտնել է, որ զանգվածային արտադրության են դրել Alpagu մահապարտ ԱԹՍ-ն:

Հիշեցնենք, որ Թուրքիան «Ալփագու» եւ «Քարգու» մահապարտ ԱԹՍ-ները, ինչպես նաեւ Togan («Թոգան») հետախուզական ԱԹՍ-ները ցուցադրել էր 2017 թ. մայիսին: Alpagu ԱԹՍ-ն ֆիքսված թեւերով անօդաչու սարք է: Իր տեխնոլոգիական լուծումներով այն հիշեցնում է ամերիկյան արտադրության Switchblade փոքր ԱԹՍ-ն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: