Լեւոն Արոնյանը լուսանկարվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ/տեսաշար/
Համացանցում հայտնվել է ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի լուսանկարը: Լուսանկարում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Օգտատերը հրապարակումը վերնագրել է հետեւյալ կերպ.
«Լեւոնը եւ Լեւոնը եւ Լեւոնը, հաջողություն»:
Այս օրերին Լեւոն Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի կազմում Հունաստանում է, որտեղ մասնակցում է Եվրոպայի 2017 թ. թիմային առաջնությանը: