Վարդան Այվազյանը հերքում է.տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում

Nov 01, 2017 Comments Off on Վարդան Այվազյանը հերքում է.տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում

Այսօրվա մամուլը գրել էր,իբրև  իր սեփականությունը համարվող Չարենցավանի հաստոցաշինական գործարանը Վարդան Այվազյանը հիմնահատակ քանդում է:

«Փաստի» աղբյուրների վկայությամբ` նա արդեն վաճառել է գործարանի հաստոցները, երկաթբետոնե կոնստրուկցիաները: Քանդում է գործարանի մասնաշենքերը: Պատերը քանդելով` առանձնացնում է կարմիր տուֆը եւ վաճառում:

Այսպես ասած, քանդման բրիգադը ղեկավարում է Վարդան Այվազյանի աները՝ պարոն Գինոսյանը, ով նախկինում ոստիկանության քննչական բաժնի պետն էր:

Ըստ «Փաստի» տեղեկությունների, Այվազյանը, ով իր բարեկամների անունով 16 հանքի տեր է, որոշել է վաճառել նաեւ Հրազդանում եւ Եղեգնաձորում գտնվող իր՝ երկաթի եւ բազմամետաղ հանքերը:

Պատմության երեսից ջնջվում է Չարենցավանի հաստոցաշինական գործարանը: Սա, արդյոք, հարազատ Հանրապետական կուսակցությունից խռովածի պատասխան քա՞յլ է, թե Այվազյանը պատրաստվում է «չվել տաք երկրներ», ցույց կտա ժամանակը:

Արդյոք պետությունը նրա քանդող ձեռքը չի՞ բռնելու, չէ՞ որ գարծարանն առնելիս Այվազյանը պայմանագրով պարտավորվել է ներդումներ անել, գործարանը չծառայեցնել այլ նպատակի, չփոխել ուղղվածությունը»:

Hayeli.am-ը կապ հաստատեց Վարդան Այվազյանի հետ՝ճշտելու լուրի իսկությունը:Վերջինս մեզ հետ զրույցում նախ տեղեկացրեց ,որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Առաջին հերթին Չարենցավանի հաստոցաշինական գործարանը իրեն չի պատկանում,իսկ իրեն պատկանող գործարանն այժմ աշխատում է ամբողջ հզորությամբ՝ինչպես նախկինում:

Իսկ ում է ձեռնտու նման  ստահոդ լուրեր տարածելը,նա ասաց,որ դա չկամեցող և վատ մարդկանց կողմից տարածվող լուրերն են.<<Որոշ մարդկանց ձեռնտու է իմ անվան հետ խաղալ>>,-ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: