Ոստիկանությունը Քոչարյանի որդու ընկերությունից 350 մլն դրամով 43 հատ Toyota Corolla է գնել

Oct 31, 2017 Comments Off on Ոստիկանությունը Քոչարյանի որդու ընկերությունից 350 մլն դրամով 43 հատ Toyota Corolla է գնել

«Հայկական ժամանակ»-ը ՀՀ ոստիկանության գնումների 2017 թվականի պլանից տեղեկացել է, որ ընթացիկ տարում գերատեսչությունը «Տոյոտա-Երևան» ընկերությունից ձեռք է բերել 43 հատ 2017 թվականի արտադրության Toyota Corolla մակնիշի մեքենա։

«Ոստիկանությանը «Տոյոտա-Երևան» ընկերությանն այս 43 մեքենաների համար վճարել է 350 մլն ՀՀ դրամ։ Պայմանագրի համաձայն՝ 27 մեքենաներից յուրաքաչյուրի արժեքը 8 մլն 120 հազար դրամ է, իսկ 16-ինը՝ 8,5 մլն։ Պայմանագրում առկա տեղեկություններով  մեքենաներ արտադրող երկիրը Թուրքիան է։ «Տոյոտա-Երևան» ընկերությունը, հիշեցնենք, կապվում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի անվան հետ։ Ոստիկանության մեքենաներ ապահովագրվում են «Նաիրի Ինշուրանս» ընկերությունից, որը կրկին կապվում է Քոչարյանների ընտանիքի հետ», – հավելել է թերթը։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: