ՀՀ ոստիկանապետի թիկնազորի պետի աղջկան պաշտոն են տվել

Oct 31, 2017 Comments Off on ՀՀ ոստիկանապետի թիկնազորի պետի աղջկան պաշտոն են տվել

Ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դուստրը՝ Քրիստինե Հակոբյանը, սեպտեմբերի 28-ին նշանակվել է Էրեբունի շրջանի թիվ 66 մանկապարտեզի տնօրեն։ Մենք գրել էինք, որ 2012-ին նա նշանակվել է մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ապա 2015-ին ֆիզարձակուրդ է գնացել՝ երեխա ունենալու կապակցությամբ։ Մանկապարտեզի տնօրենի նշանակման՝ այդ ժամանակ գործող կարգի համաձայն, պարտադիր է ոչ միայն բարձրագույն կրթությունը, այլեւ 5 տարվա աշխատանքային ստաժը, որն այդ ժամանակ բացակայում էր, իսկ հիմա ե՛ւ երեխան է մեծացել, ե՛ւ 5 տարվա ստաժն է լրացել, ու նա նշանակվել է տնօրեն։ Ի դեպ, տնօրենների նշանակման կարգում փոփոխություն է կատարվել՝ 5 տարվա ստաժը փոխարինվել է 2-ով։ Իսկ 2015-ից նրա «տեղապահը»՝ Նունե Միրոյանը եւս նշանակվել է տնօրեն՝ այլ մանկապարտեզում։

Ավելի մանրամասն` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: