Մանկապարտեզի երեխաներին և աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը դանակի սպառնալիքով պահանջում է իր նախկին կնոջը

Oct 30, 2017 Comments Off on Մանկապարտեզի երեխաներին և աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը դանակի սպառնալիքով պահանջում է իր նախկին կնոջը

Արմավիրում գտնվող մանկապարտեզում տղամարդը պատանդ է վերցրել երեխաներին և աշխատակիցներին:

Ինչպես հայտնի է դարձել՝ Արմավիրում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզում դանակով հարձակում գործած անձը մանկապարտեզում աշխատող դայակներից մեկի ամուսինն է:

Մանկապարտեզ ներխուժած անձը վնասել է իր նախկին կնոջն ու զոքանչին: Կնոջը հաջողվել է փախչել, իսկ տղամարդը պատանդ է վերցրել երեխաներին և աշխատակիցներին՝ պահանջելով իր կնոջը:

Այս պահին մանկապարտեզի շենքում է տղամարդու զոքանչը, տնօրենը և 1 երեխա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: