Արմավիրում գտնվող մանկապարտեզում տղամարդը պատանդ է վերցրել երեխաներին և աշխատակիցներին

Oct 30, 2017 Comments Off on Արմավիրում գտնվող մանկապարտեզում տղամարդը պատանդ է վերցրել երեխաներին և աշխատակիցներին

Shamshyan.com-ը հայտնում է.

Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։

Մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Նշված հատվածում ծառայություն են կատարում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները։

Թե ինչ պահանջ է ներկայացրել նա, այս պահին ճշտվում է։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: