Մեսսին և ընկերները չեն ցանկացել խաղալ Ադրբեջանի հավաքականի հետ

Oct 30, 2017 Comments Off on Մեսսին և ընկերները չեն ցանկացել խաղալ Ադրբեջանի հավաքականի հետ

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստները թիմի ավագ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ չեն ցանկացել ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական Oxu.Az –ը:

Հաղորդվում է, որ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ծրագրել էր նախքան Նիգերիայի հետ ընկերական խաղը հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի և Ուկրաինայի հետ, սակայն ֆուտբոլիստները հայտարարել են, որ նախընտրում են հանդիպում անցկացնել Նիգերիայի հետ: Այս մասին ասոցիացիային է հայտնել թիմի ավագ Լիոնել Մեսսին:

 

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: