Նախարարի գուշակությունները տնտեսական աճի մասին

Oct 30, 2017 Comments Off on Նախարարի գուշակությունները տնտեսական աճի մասին

2018 թվականին ակնկալվում է, որ տնտեսական աճը կլինի 4.5 տոկոսի սահմաններում:

« 2017-ին կանխատեսում ենք մի փոքր ավելի բարձր տնտեսական աճ, քան նախատեսված էր 2017 թվականի բյուջեով։ Բյուջեի նախագծում դրված էր 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, բայց մենք հավակնում ենք տարվա վերջին 4.3 տոկոս ունենալ:2017 թվականին տնտեսական աճին նպաստող հիմնական ճյուղերը եղել են արդյունաբերությունը և ծառայությունները, մասնավորապես, մանրածախ և մեծածախ գնումներն ու հանգստի և մշակույթի հետ կապված ծառայությունները», – նշեց նախարարը։

«Տուրիզմի ոլորտում այս տարի աննախադեպ աճ գրանցվեց՝ ավելի քան 30 տոկոս», – նշեց Արամյանը։

Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա նախարարն ընդգծեց, որ գալիք տարի նախատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ գրանցել։

Արամյանն ընդգծեց, որ 2018-ի բյուջեով Հայաստանի պարտքը հնարավոր կլինի 1 տոկոսով նվազեցնել։

 

«Պետք է հավակնենք 5 տոկոսանոց աճին, ոչ թե 3  տոկոսանոց, որովհետև մի քանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 3 տոկոս աճը մեզ հնարավորություն չի ընձեռում, որպեսզի կարողանանք մեր առջև ծառացած խնդիրները լուծել: Հիմնական գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ հարկաբյուջետային քաղաքականությունը տարբեր տնտեսական ցիկլերում պետք է լինի խելամիտ: Եվ այդ խելամտությունը բխում է նրանից, որ այն պետք է լինի տնտեսական աճին ուղեկցող ու օգնող: Նաև վարչապետը խոսեց պարտքի կայունությունից, որն այս կանոններից մեկն է, և մենք փորձել ենք ներկայացնել այնպիսի մի բյուջե, որը 2018 թվականին արդեն իսկ հնարավորություն է ընձեռում պարտք-ՀՆԱ ցուցանիշը մեկ տոկոսային կետով նվազեցնել», ասաց Արամյանը:Վարդան Արամյանն անդրադարձավ այս տարվա տնտեսական զարգացումներին՝ նշելով, որ առաջին կիսամյակի տվյալներով, ՀՆԱ-ի իրական աճը եղել է 6 տոկոս, և աճին նպաստող հիմնական ճյուղերն են եղել արդյունաբերությունը և ծառայությունները: Զարգացումներն, ըստ նրա, հիմք են տալիս կառավարությանը կանխատեսելու, որ տարին փակվելու է 4-4.3 տոկոս իրական տնտեսական  աճով:
Դա ավելին է, քան նախատեսված էր այս տարվա բյուջեով՝ 3.2 տոկոս աճ:Ֆինանսների նախարարի խոսքով՝ կարևորն այն է, որ պետք է մշտադիտարկման տակ պահել, թե համաշխարհային տնտեսությունն ուր է գնում, գլոբալ տնտեսությունում ինչ զարգացումներ կան, հետո դա պրոյեկտենք մեր ներքին տնտեսությունում: Նա նշեց, որ արտաքին միջավայրից սպասումներն ու ազդակները, որոնք ազդելու են Հայաստանի տնտեսության վրա, դրական են: Որպես օրինակ բերեց Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: