«Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի կաբինետում է ծառայել». Նիկոլ Փաշինյան

Oct 30, 2017 Comments Off on «Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի կաբինետում է ծառայել». Նիկոլ Փաշինյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը ծառայության մասին մեծ աղմուկ բարձրացրեց, ինչի առնչությամբ պարզաբանում պետք է ներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Տպավորություն է, որ տիկին Խաչատրյանը խոսում է Վիգեն Սարգսյանի մասին։ Ճիշտ կլինի, որ այս իրավիճակում պաշտպանության նախարարը հստակ պարզաբանումներ տա 1992 թվականին իր՝ բանակ չզորակոչվելու պատճառների մասին ոչ թե բանավոր, այլ թղթային», – նշեց Ն.Փաշինյանը։«Վիգենի կենսագրության մեջ արված էն գրառումը, որ 2000-ի սկզբին ծառայության է անցել բանակում, անպատշաճ վարքագիծ է, որովհետև նա Սերժ Սարգսյանի կաբինետում է ծառայել։ Մեր պնդումը շարունակում է մնալ նույնը՝ զարտուղի ճանապարհներով ազատվողների 90-ը տոկոսը դա անում է առողջական պատճառներով, օրինագիծը այդ հարցը չի ծածկում»։

Վերջինս ընդգծեց, որ նախարարի պարզաբանումն անհրաժեշտ է նաև հասկանալու համար, թե ինչպես է իր ծառայությունն անցկացրել Վ.Սարգսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: