Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Oct 30, 2017 Comments Off on Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Աբովյանի ՃՈ անշարժ պահակակետի մոտ, բախվել են Mercedes մակնիշի 25 QC 025 համարանիշի, Mercedes մակնիշի 34 QR 946 համարանիշի, Nissan մակնիշի 88 ZG 818 համարանիշի, Opel մակնիշի 34 UR 973 համարանաիշի և Oepl մակնիշի 35 ML 637 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիս Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: