Ինչ մանրամասներ է հայտնում «Շիրակ» ակումբը միջադեպի մասին

Oct 30, 2017 Comments Off on Ինչ մանրամասներ է հայտնում «Շիրակ» ակումբը միջադեպի մասին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումից հետո տհաճ միջադեպ էր տեղի ունեցել:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը  հայտարարություն էր տարածել որում մասնավորածպես ասված էր.

«Ի պատասխան մամուլում տարածված հաղորդագրությանը այսօրվա «Շիրակ» – «Ալաշկերտ» խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ցանկանում ենք ճշտում մտցնել իրականությանը: Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա:

Միակ միջադեպը եղել է Ակումբի աշխատակցի և Աբրահամ Խաշմանյանի միջև, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին»,- ասված է «Շիրակ» ակումբի հայտարարության մեջ:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: