Կատալիոնիայի ճգնաժամը հարկավոր էր լուծել ավելի վաղ

Oct 30, 2017 Comments Off on Կատալիոնիայի ճգնաժամը հարկավոր էր լուծել ավելի վաղ

El Mundo թերթի հարցման տվյալներով,իսպանացիների շուրջ 40 տոկոսը կարծում է, որ Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմանափակել ինքնավար մարզի ինքնակառավարումը, պետք է ավելի վաղ կիրառվեր Կատալոնիայի իրադրության կարգավորման համար:

Ըստ թերթի տեղեկատվության՝ հացման մասնակիցների 20,9 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ Իսպանիայի կառավարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել հարմար պահին: Հարցվածների եւս շուրջ 27 տոկոսը կարծում է, որ 155-րդ հոդվածը բնավ չպետք է հավանության արժանանար:
Իսպանացիների գրեթե 75 տոկոսն անհրաժեշտ է համարում, որ Կատալոնիայում անցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Դրան համաձայն է նաեւ բուն ինքնավար մարզում հարցման մասնակիցների 63,9 տոկոսը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: