«Toyota Prado»-ն այրվել է

Oct 30, 2017 Comments Off on «Toyota Prado»-ն այրվել է

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 02:14-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտակայքում կայանած «Toyota Prado» մակնիշի 08 OD 880 պետհամարանիշով ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:41-ին, մարվել՝ 03:04-ին: Ամբողջությամբ այրվել են բոլոր անվադողերը, մասամբ՝ սրահի և շարժիչի հատվածները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: