«Հերվարտ» փոթորկի պատճառով կան զոհեր

Oct 30, 2017 Comments Off on «Հերվարտ» փոթորկի պատճառով կան զոհեր

Reuters գործակալությունը հայտնում է,որ առնվազն վեց մարդ է զոհվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Չեխիայում «Հերվարտ» փոթորկի եւ դրա առաջացրած հեղեղումների պատճառով: Հոկտեմբերի 29-ին երկու մարդ՝ մի կին եւ մի տղամարդ են զոհվել Չեխիայում նրանց վրա տապալված ծառերի տակ, նույն կերպ երկու մարդ է զոհվել Լեհաստանում: Երկու երկրների հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության:

Սաստիկ հեղեղումները մի տղամարդու եւ մի կնոջ կյանք են խլել Գերմանիայի Ստորին Սաքսոնիա եւ Մեկլենբուրգ Առաջադիր Պոմերանիա դաշնային երկրամասերում: Երկաթուղիների լուրջ վնասվածքների պատճառով գնացքների երթեւեկությունը բազմաթիվ ուղղություններով դադարեցվել էր Գերմանիայի հյուսիսում եւ կենտրոնական շրջաններում:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: