Արտակարգ դեպք Երևանում. կանչով դեպքի վայր մեկնած բժիշկը հերթական անգամ բռնության է ենթարկվել

Oct 30, 2017 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. կանչով դեպքի վայր մեկնած բժիշկը հերթական անգամ բռնության է ենթարկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևան քաղաքի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայան ահազանգ է ստացվում, որ Լեփսիուսի փողոցի 10 շենքի 2-րդ բնակարանում հարձակվել են կանչով նշված հասցե մեկնած շտապօգնության թիվ 13 բժիշկների խմբի վրա։ Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ տանտերը՝ 35-ամյա Ալեքսեյ Ներսիսյանը, հայտնել է, որ շտապօգնության բժիշկը վիճաբանել է իր հետ և հարվածել։ Պարզվել է նաև, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Ներսիսյանի և շտապօգնության թիվ 1 ենթակայանի բժիշկ, 24-ամյա Վահե Ալեքսանյանի միջև, ովքեր ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ներսիսյանը թե հարևանների, թե ընկերների մոտ հայտնի է այն փաստով, որ հաճախակի է ահազանգում 1-03 շտապօգնություն, երբեմն՝ անհարկի, ու ամեն անգամ «դեբոշներ է սարքում» բժիշկների հետ և չի բացառվում, որ սա էլ նրա կողմից սարքած հերթական դեբոշն է։ Իսկ բժիշկը, ում նա մեղադրում է, թե հարևանների, թե ընկերների շրջապատում ճանաչված է որպես սրտացավ, հիվանդի վերքին դարման անող անձնավորություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: