Մոուրինյուն քննադատել է ՄՅՈւ-ի երկրպագուներին

Oct 30, 2017 Comments Off on Մոուրինյուն քննադատել է ՄՅՈւ-ի երկրպագուներին

«Ցանկանում եմ, որ երկրպագուները բացատրեն ինձ, թե ինչու բավականաչափ չեն աջակցում Լուկակուին: Նա բոլոր խաղերին նվիրվում է 100%-ով: Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ նրա խաղը գնահատում են իր խփած գոլերի քանակով:

Այս ամենն անարդար է: Ես հիասթափված եմ, բայց ոչ նրանից: Լուկակուի խաղից ես շատ գոհ եմ»,-   «The Guardian»-ի փոխանցմամբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է ակումբի երկրպագուներին, քանի որ նրանք բավականաչափ չեն աջակցում թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուին:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: