Հայտնի են «Եվրատեսիլ-2018»-ի բոլոր մասնակից-երկրները

Oct 29, 2017 Comments Off on Հայտնի են «Եվրատեսիլ-2018»-ի բոլոր մասնակից-երկրները

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթին, որը կանցկացվի Պորտուգալիայում, կմասնակցի 43 երկիր։

«Եվրատեսիլ-2018»-ում իրենց մասնակցությունը հաստատել են՝ Ավստրալիան, Ավստրիան, Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Վրաստանը, Հունաստանը, Դանիան, Իսրայելը, Իռլանդիան, Իսլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Մալթան, Նորվեգիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Սան-Մարինոն, Սլովենիան, Սերբիան, Ուկրաինան, Ֆինլանդիան, Խորվաթիան, Չեռնոգորիան, Չեխիան, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան։

Մրցույթին կմասնակցեն նաև Մեծ հնգյակի երկրները՝ Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան, որոնք ավտոմատ կերպով անցնում են եզրափակիչ՝ «Եվրատեսիլ-2017»-ի հաղթող Պորտուգալիայի հետ։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: