1in.am. Տհաճ միջադեպ Գյումրիում. «Շիրակի» երկրպագուները հայհոյել են Աբրահամ Խաշմանյանին՝ մի քանի հարված հասցնելով նրան

Oct 29, 2017 Comments Off on 1in.am. Տհաճ միջադեպ Գյումրիում. «Շիրակի» երկրպագուները հայհոյել են Աբրահամ Խաշմանյանին՝ մի քանի հարված հասցնելով նրան

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումից հետո տհաճ միջադեպ է տեղի ունեցել:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը արձագանքելով գյումրեցի երկրպագուների վիրավորական արտահայտություններին պատասխանել է նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել հանդերձարան տանող ճանապարհին:

«Շիրակի» երկրպագուները հարձակվելով երևանյան թիմի անձնակազմի վրա մի քանի հարված են հասցրել Խաշմանյանին, որից հետո կրքերը հաջողվել է հանդարտեցնել:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: