Հասմիկ Պապյանի «Նվիրում»-ը հնչեց Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում. video

Oct 29, 2017 Comments Off on Հասմիկ Պապյանի «Նվիրում»-ը հնչեց Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում. video

Հայ Առաքելական եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ և ԱՐՏ PR  ընկերության նախաձեռնությամբ Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք)  եկեղեցում տեղի ունեցավ ճանաչված սոպրանո Հասմիկ Պապյանի  բացառիկ համերգը: «Նվիրում» խորագիրը կրող համերգին միացել էր նաև Գերմանիայից ժամանած, բազմաթիվ մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Լուսինե  Խաչատրյանը: Համերգի մուտք ազատ էր, եկեղեցու դռները բաց էին բոլորի համար:

«Շնորհակալ եմ Շիրակի Թեմի Առաջնորդ՝ Սրբազան Միքայել Աջապահյանին, իմ երազը՝ երգել Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում՝ իրականություն դարձնելու համար»,- գրել է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: