Կեղծ ատեստատ՝ դեսպանատուն ներկայացնելու համար. մեղադրվում է ԿԳՆ աշխատակից

Oct 29, 2017 Comments Off on Կեղծ ատեստատ՝ դեսպանատուն ներկայացնելու համար. մեղադրվում է ԿԳՆ աշխատակից

Ամբաստանյալի աթոռին է ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետը՝ Սամսոն Սահակյանը և ևս երկու անձ: Մեղադրական եզրակացության համաձայն նա՝ պաշտոնն օգտագործելով, իր խանոթի Խ.Պ.-ի կոնջը միջնակարգ կրթության ատեստատ տրամադրելու համար շահագրգռել է նրան: Պաշտոնյան համոզել է Խ.Պ.-ն և որպես կաշառք ստացել է 1500 ԱՄՆ դոլար (մոտ 715 հազար դրամ):

Գումարը ստացել է 2016թ. հունիսին: Կինը՝ Ա.Խ.-ն ունեցել է 8-ամյա կրթություն, իսկ ԿԳՆ պաշտոնյան չունենալով ատեստատ տրամադրելու լիազորություններ՝ կեղծ ատեստատ է տվել: Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ գրավը: Մեղադրանք է առաջադրվել նաև ամուսնիններին, կաշառք տալու, կեղծ փաստաթուղթ ստանալու համար, որը ներկայացրել են ԱՄՆ դեսպանատուն:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Նշենք նաև, որ որպես իրեղեն ապացույց է հանդիսացել ու ապպացույցների սենյակում պավել կեղծ ատեստատը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: