Բակո Սահակյանն արժևորել է հայկական կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչների այցելություններն Արցախ

Oct 29, 2017 Comments Off on Բակո Սահակյանն արժևորել է հայկական կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչների այցելություններն Արցախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մի խումբ մասնակիցների:

Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ հայկական կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչների այցելություններն Արցախ և այստեղ տարբեր միջոցառումների կազմակերպումը կրում են ավանդական բնույթ՝ արժեւորելով դրանք կառուցողական քաղաքական երկխոսության պահպանման և ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյուններից:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: