Գագիկ Ծառուկյանը սպիտակ առյուծներ է նվիրել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի որդուն

Oct 29, 2017 Comments Off on Գագիկ Ծառուկյանը սպիտակ առյուծներ է նվիրել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի որդուն

Մինսկի կենդանաբանական այգում անցյալ տարվա վերջից երկու սպիտակ առյուծ է բնակվում: Սաթե աչքերով Նիկն և Նիկան միանգամից գրավել են բելառուսցիների ուշադրությունը: Հազվագյուտ տեսակ համարվող այս առյուծները, պարզվում է, Հայաստանից են տեղափոխվել Բելառուս: Ավելի ստույգ՝ դրանք ԱԺ պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի թանկարժեք նվերներն էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդուն, հաղորդում է «Հետք»-ը:

2016 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանից հազվագյուտ տեսակի 4 առյուծ է արտահանվել Բելառուսի Հանրապետություն: Այդ առյուծները Հայաստան են ներմուծվել նույն տարվա ապրիլին, որպես ծագման երկիր ներկայացված է Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

Այն, որ Ծառուկյանի ու Լուկաշենկոյի հարաբերությունները մտերմիկ են, հայտնի է նաև հանրությանը: Ավելին, Լուկաշենկոն Հայաստան կատարած իր այցերից մեկի ժամանակ որդու հետ եղել է նաև Ծառուկյանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում: Դրանից հետո էլ Մինսկում բացվել է «Արմյանսկիյ ստանդարտ» համատեղ ձեռնարկությունը:

«Արմյանսկիյ ստանդարտ»-ը Բելառուսում հայկական կոնյակի շշալցման ձեռնարկություն է: Ստեղծվել է 2011 թվականին՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի և «Բելառուստորգ» պետական ձեռնարկության կողմից: Ծառուկյանի կոմբինատն այստեղ 69 տոկոս բաժնեմաս ունի: Մնացած 31%-ը՝ «Բելառուստորգ»-ինն է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: