Նոր նշանակում. ով է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը

Oct 28, 2017 Comments Off on Նոր նշանակում. ով է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար:Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել)»,- ասված է հրամանագրում:

Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Եդիգարյանն ազատվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: